«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Արմեն Աշոտյան. Գժանոց է

Արմեն Աշոտյան. Գժանոց է
30.04.2020 | 15:37

Գժանոց է, Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։


«Երկրում այսօր կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 2000-ը։ Լուրեր են շրջանառվում, որ պարետը հրաժարական է տվել, եւ այս ֆոնին վարչապետի աներձագը տեղադրում է վարչապետի գրած տեքստը, որ Վանեցյանն իբր գործակալ է, բայց իրեն չենք պատժել, որ այդ երկրի հետ հարաբերությունները չփչացնենք», - գրել է նա:

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ